Գառնիի տաճարի տարածքում դարձյալ շինություն են ցանկանում կառուցել. shantnews.am
Advertisement 1000 x 90

Գառնիի տաճարի տարածքում դարձյալ շինություն են ցանկանում կառուցել. shantnews.am

Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում՝ չպեղված հատվածում ցանկանում են հյուրանոցային համալիր կառուցել, ինչն էլ հարուցել է գառնեցիների դժգոհությունը։ Այս մասին են այսօր խոսել  զբոսաշրջության մասնագետ  Վահե Լորենցը և երգահան Գուսան Հայկազունը:

«Սա ընդամենը ագահության և ընչաքաղցության արդյունք է: Դա ոչ մի կերպ չի նպաստելու տուրիզմի զարգացմանը, չկարծեք, թե որևէ մեկը չի գալիս Գառնու տաճար, քանի որ կողքը հյուրանոց չկա: Եթե տաճարը դիտարկում ենք որպես բիզնես, էդ դեպքում ինչու նման մոտեցում չունեք Էջմիածնի Մայր տաճարի, կամ այլ քրիստոնեական տաճարների նկատմամաբ: Տաճարի` բնության հետ ներդաշնակությունը պակաս կարևոր չէ:  Գառինին դիտարկեք որպես հոգևոր արժեք», – ասել է Վահե Լորենցը:

«Ես մի քանի տարի առաջ` որպես հանրային խորհրդի անդամ, համառ պայքարի մեջ եմ եղել, երբ որ այդ տարածքում սրճարան էին ուզում կառուցել: Ամեն նախարարի հետ փոխվելով` Գառնիի տաճարը դառնում է աչքի փուշը: Մեր հրաշք տաճարները 301 թվականից հետո քադվեցին ու ավերվեցին: Գառնին միակն է, որ ցույց է տալիս, որ մենք 1700 չէ, ավելի հին ազգ ենք: Այնտեղ կարելի է ինչ-որ բան փոփոխել, բայց լուրջ քննարկումների արդյունքում», – նշել է Գուսան Հայկազունը:

Հիշեցմանը, որ Գառնի համայնքի ղեկավարը լրագրողներին ասել է, որ Աստված եմ կանչում, որ կառուցեն, զբոսարջիկներին կացարանով ապահովելու հաց է լուծվում, բանախոսները արձագանքել են.

«Գյուղի տարածքում թող կառուցեն, ոչ թե տաճարի տարածքում», – ասել է Գուսան Հայկազունը: Իսկ Վահե Լորենցն այսպիսի կարծիք է հայտնել.«Գառնիում կան բազմաթիվ հյուրանոցներ, ես սպասում եմ, որ զբոսաշրժության կոմիտեն և էկոնոմիկայի, մշակույթի  նախարարություններն ասեն իրենց մոտեցումը: Այն, որ մենք բոլորս դրան պիտի ընդդիմանանք, դա փաստ է»:

shantnews.am