Ռուսաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկի` Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողուհին ընկել է չորրորդ հարկից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։
«Ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ ուսանողուհին ինքնասպանություն փորձ չի արել. նրան չորրորդ հարկի լուսամուտից հրել է համակուրսեցին», — հայտնում է ալիքը։
Աղջիկը 21 տարեկան է։ Դեռ հայտնի չէ` ինչ վնասվածքներ է ստացել նա։ Ոստիկանության հիմնական վարկածի համաձայն` վեճի ժամանակ ուսանողուհուն հրել է նրա ընկերը։
ՆՏՎ-ն հայտնում է, որ աղջիկը ողջ է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։