Կարեն Կարապետյանի Facebook-յան հրապարակումը. «Քննարկեցինք Մասրիկ-1 55ՄՎ կայանի մրցույթի արդյունքները։ Դրա համատեքստում հանձնարարեցի վերանայել էներգետիկայի ոլորտի երկարաժամկետ պլանավորման փաստաթղթերը՝ հաշվի առնելով ստացված ցածր սակագինը, և պլանավորումն անել այնպես, որ առավելագույնս օգտագործվի մեր սեփական արևային ռեսուրսը։ Որոշեցինք նաև, որ մրցույթները լինեն շարունակական, քանի որ սակագների որոշման և ներդրողների ներգրավման գործում այս մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը։
Միաժամանակ հանձնարարեցի ներկայացնել Հայաստանում կուտակիչ հզորություններ ստեղծելու մոտեցումներն ու առաջարկները վերջնականացնել և հնարավորինս շուտ իրականացնել փոքր հզորության առաջնեկային ծրագիր։ Այս երկու տեխնոլոգիաների կիրառումով մենք կարող ենք ունենալ անկախ, հզոր և անվտանգ էներգետիկ համակարգ և ջանք չենք խնայելու մեր երազած համակարգը ստեղծելու համար»։