«Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը և անցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ ընտրելու միայն մեկ մասնակցի։ Սաթենիկի անունը հնչեցրեց ժյուրիի անդամ, հանրահայտ երգիչ Սերգեյ Լազարևը։
Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am