
Վարդան Մինասյանը գրեթե ամբողջապես ձևավորել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը:
Ինչպես հայտնի է դարձել Armsport.am-ին, ազգային թիմում Մինասյանին օգնելու են Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանը. դարպասապահների մարզիչը լինելու է լեգենդար Ռոման Բերեզովսկին:
Արտակ Օսեյանը և Արթուր Մկրտյանը միասին աշխատում են Երևանի «Արարատ-Մոսվայում», իսկ Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն է: