
Սա ավելի շատ քաղաքական քայլ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության անդամների` Հանրային ռադիոյի շենք ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու միջադեպը, ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը։
«Եթե դիտարկենք որպես քաղաքական քայլ, ապա անհրաժեշտ է պահպանել որոշակի լարվածություն` Նիկոլ Փաշինյանի ու նրան շրջապատող անձանց միջև, անհրաժեշտ է շարունակականություն պահպանել և ապահովել ակցիայի համար։ Ես կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն ավելի շատ այս նպատակն է ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հերքեց Փաշինյանի մեղադրանքները, թե Հանրային ռադիոն ընդդիմությանը եթեր չի տրամադրում և նշեց, որ իր ասածն ապացուցում են ռադիոյի արխիվում պահված ձայնագրությունները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am