Երեք տարի առաջ, երբ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եկավ Հայաստան ու մեկնեց Գյումրի, պարզվեց, որ հենց այնտեղ է գտնվում հանրահայտ հեռուստաաստղի նախնիների տունը, որի դուռն այսօր անիմաստ է թակել. բացող չկա։
Գյումրու Մյասնիկյան 143 հասցեում գտնվող տունը Քարդաշյանի այցից առաջ էլ էր փակ, հարևաններն ասում էին, որ տունը գնել են երիտասարդ ամուսինները, բայց այնտեղ չեն ապրում։
Քարդաշյանների այցից 3 տարի է անցել, բայց այս ընթացքում այդ տանը ոչ ոք չի հայտնվել։
«Ես արդեն 30 տարի է` հարևանությամբ եմ ապրում։ Այս տանը մարդ չի ապրում, բայց մինչև Քարդաշյանի գալը պատուհանին փակցված էր՝ «վաճառվում է»։ Եկավ-գնաց, այդ հայտարարությունը հանեցին, ու հիմա ո՛չ եկող կա ո՛չ գնացող»,- նշեց հարևանությամբ ապրող վարպետ Լեռնիկը:
Տան խամրած դարպասի մոտ աճած մոլախոտներն ու բուսականությունը վկայում են՝ դարպասները շատ երկար ժամանակ չեն բացվել:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ապրիլի 11-ին ամերիկահայ մոդել, դերասանուհի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հեղինակ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր և քրոջ՝ Քլոեի հետ ապրիլի 11-ին այցելեցին Գյումրի:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am