
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական» և «Բաղրամյան» կայարաններում ցուցարարները փորձել են արգելել մետրոպոլիտենի գնացքների երթևեկությունը։
Յայլոյանը հայտնեց, որ մետրոն այս պահին աշխատում է առանց գրաֆիկի։
«Քրիստոսի տանջանք ենք քաշում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակում մետրոպոլիտենի աշխատանքն արգելելու կոչ էր արեն «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի մանրամասն` armeniasputnik.am