Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները փակել էին Հաղթանակի կամուրջը. երեխա տեղափոխող մեքենային թույլ չտվեցին անցնել
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները փակել էին Հաղթանակի կամուրջը. երեխա տեղափոխող մեքենային թույլ չտվեցին անցնել

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը: Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները կտրուկ փոխեցին ուղղությունը դեպի Հաղթանակի կամուրջ` հեռացնելու համար այնտեղ գտնվող ավտոքարշակը, որը տեղում էր երթևեկությունը վերականգնելու նպատակով:

Խցանման մեջ հայտնված ուղևորներին, ովքեր երեխայի հետ էին և խնդրում էին բացել ճանապարհն իրենց մեքենայի համար, Փաշինյանը թույլ չտվեց անցել կամրջով ու շարունակեց ճանապարհը:

Նա նաև իր կողմնակիցներին հանձնարարեց թուլացնել ավտոքարշակի անիվները: Երթի մասնակիցները շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ, Սարյան փողոց, Փակ շուկա և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող հատվածը. Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթևեկություն չկա: