![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/535189.jpg)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անհետացել էր տեսադաշտից: Հիշեցնենք, որ մինչ այդ նա ականջի հետևում վնասվածք էր ստացել: Նշենք, որ ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում, որպեսզի կանխեն ցուցարարների՝ փշալարի ճեղքումը: Հատուկ միջոցների կիրառումից հետո վնասվածք ստացավ մի քանի քաղաքացի, որոնց այժմ առաջին օգնությունն են ցուցաբերում: