
Լևոն Ալթունյանն այցելել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած քաղաքացիներին։
Երեկ Երևանի հիվանդանոցներում դեռ բժիշկների հսկողության տակ էր մնում քաղաքացիական անհնազանդության ժամանակ տուժած 31 քաղաքացի։
Հայտնում է առողջապահության նախարարությունը` միաժամանակ ասելով, որ վիրավորներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարին ներկայացրել են տուժածների առողջական վիճակը։
Նրանց մեծ մասին մոտ առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։
Ինչպես արդեն հայտնել ենք` ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։