«Ընկերներ իշխանություն՝ նորմա՞լ եք համարում մարդուն մտադրության համար 10,5 տարվա ազատազրկել, իսկ քայլի համար չդատապարտել». Թամար Հովհաննիսյան. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ընկերներ իշխանություն՝ նորմա՞լ եք համարում մարդուն մտադրության համար 10,5 տարվա ազատազրկել, իսկ քայլի համար չդատապարտել». Թամար Հովհաննիսյան. aravot.am

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ Ժիրայր Սէֆիլյանին դատապարտեցին հեռուստաաշտարակը գրավելու մտադրության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոն գրավելու վերաբերյալ իրավապահների կողմից միայն հայտարարություններ են հնչում, ասել է. «Դուք այդ հարցը ուղղեք իշխանության ներկայացուցիչներին, նրանց հարցրեք՝ ընկերներ իշխանություն, դուք նորմա՞լ եք համարում մարդուն մտադրության համար 10,5 տարվա ազատազրկել, իսկ քայլի համար չդատապարտել: Ամեն դեպքում ուրախ եմ՝ հասել ենք այն պահին, որ քայլեր են կատարվում եւ անկարող են դարձնում դիմադրությունը»:

Հարցին, թե ինչով է պայմանավորում այս ցույցերին ոստիկանների ավելի զուսպ գործողությունները՝ ի տարբերություն նախորդ ցույցերի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոստիկանները, երբ իրենց զազրելի ու ամենաանմարդկային ձեւերով պահեցին 2016 թվականի հուլիսին, դատապարտվեցին միջազգային կառույցների կողմից, հիմա ավելի զուսպ են պահում իրենց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր