«Հայ մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամ մայրիկները որոշել են մանկասայլակներով երթ անել՝ հանուն իրենց երեխաների ապագայի: «Մամաներ ջան ժամը 17.00-17:30-ին քաղաքի տարբեր կետերից միացե՛ք մեզ, մեր «Մանկասալյակներով երթ»- ին, փոխենք մեր հրաշքների ապագան, մեղք ենք, հերիք ա ապրենք էս ստրկատիրական երկրում՝ մեզ ու մեր երեխաներին զրկելով ամեն ինչից: Հերիք ա գոյատևենք: Եկեք ապրենք արժանավայել»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:
«Մանկասայլակներով երթը» կսկսվի Կրկեսի մոտակայքից: