Ամստերդամում հուղարկավորության ինդուստրիայի ցուցահանդեսում ցուցադրել են ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը: Այս մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
Հարմարանքը նախագծել են դիզայներ Ալեքսանդր Բաննիկը և ավստրալացի ակտիվիստ Ֆիլիպ Նիչկեն, որը երկար տարիներ պայքարում էր հանուն էվթանազիայի օրինականացման: Մեքենան բաղկացած է հիմքից, ազոտով լի՝ բացվող անոթից, հանովի պատիճախցիկից, որտեղ պառկում է ինքնասպանը:
«Նա թեթևակի գլխապտույտ կզգա, այնուհետև արագորեն կկորցնի գիտակցությունը և կմահանա»,- բացատրում է Նիչկեն: Գյուտարարները հույս ունեն գործող նմուշը կառուցել մինչև տարեվերջ: Ցուցահանդեսում ներկայացված է սոսկ մակետը և վիրտուալ լիապտույտը, ինչն օգնում է, որ մարդն իրեն պատկերացնի նրա փոխարեն, ով մտել է պատիճախցիկը: