Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:
Դերասաններ Հայկ Մարությանն ու Սերգեյ Դանիելյանը Ֆրանսիայի հրապարակում են: Նրանք միացել են #ԻմՔայլը, #Մերժիր Սերժին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ապրիլի 16-ի հավաքին:
Լուրեր են պպտվում, որ Հայկ Մարությնին զգուշացվել է՝ դադարեցնել իր ակտիվ մասնակցությունը ցույցերին, այլապես նրա օրերը հեռուստատեսությունում հաշված են ու նա կարող է զրկվել հետագա այն բոլոր նախագծերից, որոնք պետք է լույս աշխարհ գային:
Սա պայմանավորված է նրանով, որ դերասանի կողմից մինչ այս մասնակցություն ունեցած գրեթե բոլոր ցույցերը, կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ չէին ուղղված: Ըստ տարածված տեղեկության, սակայն, Հայկոն հետ չի կանգնել իր հայացքներից ու շարունակելու է իր պայքարը:
Ավելի մանրամասն՝ info24.am