«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ընդդիմության պայքարն այսփուլում ի՞նչ պոտենցիալ ունի, կիրառվող գործիքակազմով հնարավո՞ր է հաջողության հասնել: Այս անգամ քաղաքացիները հաղթելուհնարավորություն ունե՞ն։
– …Մարդը տակտիկական նկատառումներից ելնելով՝ պատգամավոր դառնալու նպատակով, մասնակցեց պրոյեկտին և հիմա պետք է գնա ապահարզանի, ինչը և կանի սեփական քաղաքական հեռանկարները պահպանելու համար: Ես այդ ապահարզանը կանխատեսել եմ և դրա մասին վաղուց եմ զգուշացրել: Նիկոլը նման է «Գանձերի կղզի» վեպի և կինոֆիլմի Սիլվեր անունով հայտնի հերոսին, որին հաջողվում է սեփական փայը վերցնելով՝ վերջում լքել նավը ու փրկվել…
– Կա՞ այսօր քաղաքական և քաղաքացիական պայքարի բավարար ռեսուրս և ներուժ։ Ամբողջական օրակարգ տեսնո՞ւմ եք: «Լուսավոր Հայաստան» և«Հանրապետություն» կուսակցությունների կողմից հնչում են մեղադրանքներ «Ելք» դաշինքում իրենց գործընկերոջ հասցեին, թե չի տրվում ամենակարևորհարցի պատասխանը՝ ինչ պիտի լինի հաջողության կամ անհաջողությանդեպքում:
– Ձեր հարցը հասկանալի է այնքանով, որքանով բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանը կոշտ վերահսկողություն է սահմանել երկրի բոլոր ֆինանսական հոսքերի նկատմամբ և արգելափակել է ընդդիմադիր գործունեության ֆինանսավորման բոլոր հնարավորությունները: Այդ պայմաններում, իսկապես, ընդդիմությունը մեզ մոտ ընտրությունից ընտրություն ստիպված է բավարարվել խորհրդարանում չնչին փոքրամասնության նվաստացուցիչ դերակատարությամբ:
Ամբողջությամբ՝ 1in.am