«Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք». Էդմոն Մարուքյան
Advertisement 1000 x 90

«Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք». Էդմոն Մարուքյան

Հանրապետականների ելույթները «Ելք» խմբակցության պատագմավոր Էդմոն Մարուքյանին Հայլուրի Հայաստանն է հիշեցրել, որտեղ Հայստանում ամեն ինչ հրաշալի է։

«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ։ Աշոտյանն եկավ ասումա՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ Ձեզ սիրենք։ Դուք Ձեր կառավարած նախարարությանը նայեք, ձեր երկիրը նայեք», – ասաց Է. Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմայանի այն արձագանքին, որ Մարուքյանն ընտրվել է պատգամավոր՝ նստելով Վանաձորի սրճարաններում, հակադարձեց.

«Ֆարմանյանն ասում է՝ սրճարանում նստած Վանաձորից պատգամավոր ընտրվեցիք։ Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնական ընտրակարգով, չլինելով որևէ կուսակցության անդամ, ձեր սիրելի Վիտոր Դալլաքյանին է հաղթել, ո՞ւր է Վիկտորը։ Դուք ո՞նց եք ընտրվել Մասիվից։ Ձեզ ոչ թե պետությունն էր աջակցում, այլ՝ ամբողջ պետականությունը, որ ընտրվեիք։ Դուք Մասիվի սրճարաններում երբեք չեք էլ եղել, Դուք միայն թանկ տեղերում եք նստում, «Մարիոթա», բան ա», – նշեց նա։

Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ատելության քարոզ չեն անում, այլ իրերն իրենց անոնով են կոչում՝ հայտարարելով, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

«Շնորհակալություն, մենք չէինք էլ սպասում, որ դուք կողմ էիք քվեարկելու», – արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։