Մելանյա Թրամփն իսկապես ոճի իկոնա է և պատմության մեջ ամենաէլեգանտ առաջին տիկինը։ Նրա նրբաճաշակությունը վաղուց է հասցրել գրավել բազմաթիվ նորաձևության քննադատների սրտեր ամբողջ աշխարհից։
Առաջին տիկնոջ յուրաքանչյուր հանրային ելք լայնորեն քննարկվում է. երեկ էլ բացառություն չէր։
Մելանիա Թրամփը երեկ այցելել էր հուշակոթողի բացման։ Միջոցառմանն առաջին տիկինը ներկայացել էր Max Mara-ի նուրբ վարդագույն վերարկուով և Christian Louboutin-ի դեղին կոշիկներով։ Նրա գարնանային կերպարն իսկապես շատ կանացի է: