Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի «Զիմնայա Վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքված բարեգործական նվիրատվություններն ապրիլի 17-ի դրությամբ կազմում են 160 մլն 932.7 հազար ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանի Գլխավոր ֆինանսական վարչությանը և ՌԴ Կարմիր Խաչի շրջանային բաժանմունքին
Սպասվում է, որ օգնությունը մի քանի ուղղություններով կբաշխվի. «Մեծ մասը կտրամադրվի տուժածներին։ Կտրամադրվի ե՛ւ առողջարանային բուժման, և՛ վերականգնողական բուժօգնության, և՛ այլ կարիքների համար»,- հայտնում է շրջանի Գլխավոր ֆինանսական վարչությանը։
Դրա հետ մեկտեղ շարունակվում է բյուջետային միջոցներից օգնության տրամադրումը հրդեհի հետևանքով տուժածների և զոհվածների ընտանիքներին։ Այսպես, Կեմերովոյի շրջանի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտում հայտնել են, որ ապրիլի 16-ի տվյալներով դաշնային բյուջեից ֆինանսական օգնություն է տրամադրվել 59 զոհվածների ընտանիքներին, շրջանային բյուջեից՝ 60 ընտանիքի։ Ֆինանսական օգնություն է տրամադրվել նաև 40 տուժածների ընտանքներին։