
Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե իրեն ճնշելու համար են այսօր իր որդուն բերման ենթարկել։
«Չեմ կարծում, և հետո, իմ որդին խեղճացող չի»,- ասել է նա՝ ի պատասխան մամուլում տարածված լուրերի, թե որդուն՝ Աշոտ Փաշինյանին բերման են ենթարկել։
«Նիկոլ Փաշինյանի որդին Ոստիկանության բաժին չի բերվել»,- մեկնաբանել էին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք նաև, որ այս պահին Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18։30-ին տեղի կունենա հանրահավաք, որը Նիկոլ Փաշինյանը բնութագրել էր՝ որպես «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը»։ Նրան է միացել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը։