Ովքեր են ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի հինգ զույգերը տարիքային մեծ տարբերությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի հինգ զույգերը տարիքային մեծ տարբերությամբ

«Дома-2 » հեռուսաշոուի աստղ Գոգեն Սոլնցևը ամուսնացել է թոշակառու Եկատերինա Լվովայի հետ, ով իբր շքեղ տուն ունի՝ ծառաներով, ավտոմեքենա՝ վարորդով, Բուլղարիայում՝ անշարժ գույք, բացի այդ, բանկում՝ մեծ հաշիվ: Նրանց միջև տարիքային տարբերությունը 26 տարի է: Ինչպես գրում է life.ru-ն, Գոգեն Սոլնցևը իրեն կին է ընտրել 63-ամյա բիզնեսմեն Եկատիրինա Լվովային: Ըստ երիտասարդ ամուսնու՝ տարեց կինը անկողնում բավականին լավն է:

Ռուսական հայտնի մյուս զույգը Պրոխոր Շալյապինն ու Լարիսա Կոպենկինն են, նրանց տարիքային տարբերությունը 30 տարի է: Երգիչ Շալյապինը իր մոդել ընկերուհի Ադելինային փոխել է 56-ամյա Լարիսայի հետ: Նրանք ամուսնացել են 2013 թ., սակայն ընդամենը մեկ տարի անց երգիչը իր սիրելի կնոջը դավաճանել է և խոստովանել է, որ երգչուհի մոդել Աննա Կալաշնիկովան իրենից երեխայի է սպասում: Զույգը բաժանվել է որոշ ժամանակ անց:

Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովի միջև տարիքային տարբերությունը 27 տարի է:Նրանք սկսել են հանդիպել 2001թ., երբ Ալլա Պուգաչովան դեռևս պաշտոնապես ամուսնացած էր երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ: 2005թ. Պուգաչովա-Գալկին զույգը միասին է ապրում, սակայն միայն վերց տարի հետո նրանք եկեղեցական արարողակարգով ամուսնացան: Իսկ 2013 թ. նրանք երեխաներ ունեցան. Ելիզավետնան և Հարին ծնվեցին սուրոգատ մորից:

Երգչուհի Նադեժդա Բաբկինայի և բիզնեսմեն Եվգենի Գոռի միջև տարբերությունը 30 տարի է: Նրանք միասին են արդեն 13 տարի, այսքան տարի միասին լինելով՝ Գոռը դեռևս ամուսնության առաջարկ չի արել երգչուհուն:

Դմիտրի Իվանովի և երգչուհի Լոլիտա Միլավսկայայի միջև տարբերությունը 12 տարի է: Թենիսիստ և ֆիտնեսի մարզիչ Դմիտրի Իվանովը հանդիսանում է երգչուհու հինգերորդ ամուսինը: Նրանք ծանոթացել են ֆիտնես-ակումբում: Զույգն ամուսնացել է 2010թ. իսկ 2013թ. Իվանովը Լոլիտային ծանոթացրել է իր դստեր հետ: Աղջիկը ծնվել է Իվանովի առաջին ամուսնության ժամանակ:

pastinfo.am