Ամուսնու դավաճանությունից հետո կինը նիհարել է 100 կիլոգրամ՝ որոշելով ամուսնուն երկրոդ հնարավորություն տալ:
Ըստ «Life.ru»-ի՝ Անդրեան ամուսնացել է 2015թ. 23-ամյա Ռոբի հետ, սակայն մեկ տարի անց ամուսինը նրան դավաճանել է: Որոշ ժամանակ ամուսինները առանձին են բնակվել, իսկ 2017թ. Անդրեական որոշել է Ռոբին երկրորդ հնարավորությունը տալ՝ իրենց հարաբերությունները վերականգնելու համար:
Աղջիկը որոշել է պայքարել ավելորդ քաշի դեմ, իսկ նիհարելուց հետո թվիթերում գրառում է կատարել՝ «Փոխարենը ամուսնության օրը նշելու՝ նշում եմ 285 ֆունտի կորուսը»:
Անդրեայի ամուսնուն վիրավորել է այս գրառումը և խնդրել է այն հեռացնել թվիթերից, սակայն կինը մերժել է:
«Սա մեր հարաբերությունները վերականգնելու երկրորդ հնարավորությունն էր, սակայն անգամ սա չօգնեց, Ռոբի հետ միշտ էլ բարդ է եղել, իսկ նրա դավաճանությունից հետո ես ամբողջովին դատարկ էի ինձ զգում: Կարծում եմ ճիշտ որոշում եմ կայացրել ամուսնալուծվելով»,- ասել է Անդրեան:
Ամուսնալուծությունը Ռոբը բավականին ծանր է տարել. նրա խոսքով՝ ամեն օրը իր համար պայքար է, «ես չեմ ապրում ես գոյատևում եմ, և ողջ կյանքում ափսոսելու եմ տեղի ունեցածի համար: Ես չեմ կարող ինքս ինձ ներել»,- ասել է Ռոբը: