Ամփոփվել են «Ոսկե խաղակոշիկ» մրցույթի նախնական արդյունքները: Դրանում առաջատարը Մոհամեդ Սալահն է (Լիվերպուլ): Նա հավաքել է 60 միավոր՝ Անգլիայի առաջնությունում խփելով 30 գոլ:
Լավագույն ռմբարկուի վարկանիշային աղյուսակը կազմվում է հետևյալ կերպ. գոլեր, որոնք խփվել են առաջնությունում՝ հաշվարկվում են լիգայի գործակցի հիման վրա (այն կախված է ՈՒԵՖԱ-ի վարկանիշում երկրի զբաղեցրած դիրքերից):
Երկրորդը տեղը զբաղեցնում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ խփած 29 գնդակով ու 58 միավորով:
Երրորդ հորիզոնականում է Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ 27 գոլով ու 54 միավորով: