Երևանի Բաղրամյան պողոտան մի քանի օր փակ մնալուց հետո այսօր առավոտյան բացվել է: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հավաքել է փշալարերը, հատուկ միջոցներն ու զրահատեխնիկան: Ցուցարարները, որոնք այսօր առավոտյան ժամը 10-ին պետք է հանրահավաք սկսեին Ֆրանսիայի հրապարակում, այս պահին հավաքված են Արամ Խաչատրյանի արձանի մոտ:






