Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները հասել են ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք առավոտյան փակել էին Ֆրանսիայի հրապարակը, այնուհետև սկսեցին Բաղրամյան պողոտայով քայլել դեպի վարչապետի նստավայր և անարգել հասան այնտեղ: Նստավայրի մոտ միայն անվտանգությունը հսկող իրավապահներն են:









