
Գյումրիում լարված իրավիճակ է, ցուցարարները փորձում են մտնել մարզպետարան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Առավոտյան Գարեգին Նժդեհ պողոտայում, երբ ցույցի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ոստիկանները, բերման ենթարկեցին ցուցարարներից մեկին` Արման Գևորգյանին:
Ոստիկանությունը հայտնել է, որ ճշտումներ անելուց հետո նրան ազատ կարձակեն: Այս պահին երիտասարդների մի մասն էլ նստացույց է անցկացնում մարզպետարանի մուտքի մոտ։