
Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ այսօր առավոտյան բերման ենթարկված ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներից Գարիկ Միսկարյանը ոստիկանական բաժանմունքում «ֆորմատ» է արել այնտեղի բոլոր համակարգիչները։ Այս հայտարարությունը բուռն ծափահարությունների առիթ դարձավ։
Բացի այդ, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենց գործողություններով իրենք ապացուցեցին, որ «յուրաքանչյուրը կարող է պատասխանատվությունը վերցնել իր վրա և մինչև վերջ գնալ»։
«Սա արդարության և ազատության համար պայքար է»,- իր խոսքին հավելեց Դավիթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դավիթ Պետրոսյանին ու մի խումբ այլ ուսանողների ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Ուսանողներից շատերին ոստիկանությունը սահմանվածից երկար էր պահելբաժանմունքներում։