Իրանն արտաքին հավանությանը չի սպասելու երկրին անհրաժեշտ զենք ստեղծելու համար. Ռոուհանի
Advertisement 1000 x 90

Իրանն արտաքին հավանությանը չի սպասելու երկրին անհրաժեշտ զենք ստեղծելու համար. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկիրը մտադիր Է անհրաժեշտության դեպքում և առանց այլ երկրների թույտվության արտադրել ու ստանալ ցանկացած զինատեսակ: Ինչպես ապրիլի 18-ին հայտնել Է Mehr գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է Թեհրանում՝ ելույթ ունենալով Բանակի օրվա առթիվ կայացած արարողությանը:

«Մենք ցանկանում ենք հայտնել ամբողջ աշխարհին, որ կարտադրենք կամ կստանանք ցանկացած զինատեսակ, որը մեզ անհրաժեշտ կլինի: Մենք այլ պետությունների կողմից հավանության չենք սպասում ու չենք սպասի»,-ասել Է Ռոուհանին և հավելել, որ Իրանը «բարիդրացիության քաղաքականություն Է վարում տարածաշրջանի երկրների նկատմամբ և նույնն սպասում Է նրանցից»:

Իրանի նախագահը նշել Է, որ «խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն Է», և Թեհրանը «բանակի զարգացման հետ միաժամանակ կշարունակի հանդես գալ զինված բախումների դեմ»: Անդրադառնալով Մերձավոր Արևելքի լարվածությանը՝ Ռոուհանին ասել Է, որ «տարածաշրջանում անօրինականորեն տեղակայված զավթողական ուժերը, խախտելով միջազգային բոլոր նորմերը, հարձակվում են պետությունների վրա»: Բացի այդ, նրա խոսքով՝ մի շարք երկրներ «ահաբեկչական կազմակերպությունների են օգտագործում» իրենց նպատակներին հասնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր