Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Ալի Խամենեին ապրիլի 18-ից հրաժարվում Է օգտվել Telegram-ից: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:
«Հանուն ազգային շահերի պաշտպանության եւ Telegram ցանցի մենաշնորհի դեմ պայքարի այս պահից կդադարի աշխատել այդ ցանցում մեծն այաթոլլայի աշխատությունների պահպանման ու հրապարակման Էջը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Telegram-ի օգտատերերին առաջարկվում Է Խամենեիի հաղորդագրություններին հետեւել իրանական մշակման Soroush և Gap մեսենջերներում:
Մեկ շաբաթ առաջ Խամենեին հայտարարել Էր, որ անձնական կյանքի խախտումը ցանցում «հարամ Է», այսինքն՝ անթույլատրելի Է կրոնական տեսանկյունից: Մոսկվայի Տագանսկի դատարանը ապրիլի 13-ին բավարարել Է Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջեր մուտքն արգելափակելու Ռոսկոմնադզորի դիմումը: