Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով
Advertisement 1000 x 90

Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով

Ռուսաստանը հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայում հետևում են արդյոք Երևանում տեղի ունեցող բողոքի գործողություններին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին շնորհավորական հեռագիր Է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ կայացել Է նրանց հեռախոսազրույցը:

«Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և, որ գլխավորն Է, հուսով ենք, որ ամեն ինչ կընթանա օրինականության շրջանակներում»,-ասել Է Պեսկովը:



Նման նյութեր