Գագիկ Մինասյանի խոսքով՝ երկրում ընթացող ցույցերը բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը
Advertisement 1000 x 90

Գագիկ Մինասյանի խոսքով՝ երկրում ընթացող ցույցերը բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳագիկՄինասյանը Հայաստանում իրականացվող ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար: Լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանն ասաց, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է: «Մեր քաղաքացիների մի մասը, առաջորդվելով «Ելք » խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը: Պետք է ասեմ, որ դա  նորմալ երևութ է ժողովրդավարական երկրներում,  որովհետև նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլեըը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,-ասաց նա:

Մինասյանն ասաց, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում: «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»,-հավելեց բանախոսը:



Նման նյութեր