Անգլիայում էվթանազիայի են ենթարկել Մեծ Բրիտանիայի թագուհու վերջին քորգիին. DM
Advertisement 1000 x 90

Անգլիայում էվթանազիայի են ենթարկել Մեծ Բրիտանիայի թագուհու վերջին քորգիին. DM

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մնացել է առանց վելշ քորգի փեմբրոք ցեղատեսակի իր շների: Ինչպես ապրիլի 18-ին գրել է Daily Mail թերթը, թագավորական վերջին քորգին՝ 15-ամյա Ուիլոուն, ապրիլի 15-ին էվթանազիայի է ենթարկվել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների՝ Լոնդոնի մերձակա նստավայրում:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ շունը հիվանդ էր քաղցկեղով, և Եղիսաբեթ Բ-ն անձամբ է որոշում ընդունել կենդանու էվթանազիայի մասին՝ նրա տառապանքներին վերջ դնելու համար: Ինչպես գրել է թերթը՝ վկայակոչելով թագուհու շրջապատի աղբյուրներ, միապետը, որն իր կյանքում ընդհանուր առմամբ այդ ցեղատեսակի շների 30 ներկայացուցիչ է ունեցել, չափազանց տխրել է սիրելի շան կորստից:



Նման նյութեր