«Վնուկովո»-ում մեղուներով լի բեռնարկղն ապահերմետիկացվել է մարդատար հանրանավի բեռնային հատվածամաս տեղափոխելիս, ուղևորներին տարահանել են ինքնաթիռից: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Բեռնման ժամանակ բեռնարկղը վնասվել է, և մեղուներն սկսել են ներթափանցել «Բոինգ 737» ինքնաթիռի ուղևորային հատվածամաս, որը պատրաստվում էր թռիչքի «Վնուկովո»-ից Սիմֆերոպոլ: Որոշվել է ուղևորներին տարահանել»,- ասել է աղբյուրը:
«Ռոսիա» ավիաընկերությունը պահուստային հանրանավ կտրամադրի նրանց: