
Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ պատրաստվում է Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Պատրաստվում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե ավելին ասեմ, ինձ կկախեն, այդ պատճառով ճիշտ կընտրեմ բառերը:
Աշխարհի առաջնությունն առանց ինձ աշխարհի առաջնություն չէ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Fourfourtwo-ն: