
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգերում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մայիսի 5-ին կմենամարտի ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանի հետ: Այդ մասին ղազախստանցին հաղորդել է Instagram-ի իր էջում:
Մարտիրոսյանը մասնակցել է 40 մենամարտի, որոնցից 20-ում հաղթել է նոկաուտով:
Գոլովկինը պետք է մենամարտեր Սաուլ Ալվարեսի հետ, սակայն մեքսիկացու արյան մեջ արգելված միջոցներ են հայտնաբերվել:
Գոլովկին-Մարտիրոսյան մենամարտը կկայանա StubHub Center արենայում: