Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերից գտնվել է քննչական մեկուսարանում։ Պրոդյուսերը և նրա փաստաբանը հայտարարում են, որ նրան կալանավորելու պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմն է։
Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին կհանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մարտիրոսյանի փաստաբան Դմիտրի Ռոշչինին։
Պրոդյուսերը 2017թ-ի հոկտեմբերի 27-ից գտնվել է Մոսկվայի №4 քննչական մեկուսարանում։ Հայաստանում նրա նկատմամբ հարուցվել է խարդախության մասին գործ։
Մարտիրոսյանին ձերբակալել են հենց ինքնաթիռից իջնելիս Մոսկվայի օդանավակայանում։
Չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը Մարտիրոսյանին հայ իրավապահների հանձնելու մասին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am