
Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ։
Վերջինս տեղեփոխվել էր Սբ. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Իմ շատ սիրելիներ, ես լավ եմ, բուժզննում եմ անցել, սալջարդ ա մոտս: Դուխս տեղն ա: Չգիտեի, որ էսքան շատ եք ինձ սիրում: Հոգիս փառավորվեց: Ինձ հանգիստ ա պետք, ավելի ուշ բոլորիդ կպատասխանեմ: Գրկում եմ ձեզ!!», – ֆեյսբուքյան էջում գրել է Տիրայր Մուրադյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն էլ իր էջում հրապարակել է Տիրայր Մուրադյանին ծեծողներից մեկի լուսանկարը։
https://www.facebook.com/danioanis/posts/10215092174234810