
Բագրատունյաց փողոցով ընթացող ցույցի ժամանակ այս կինը լացակումած տեղեկացրեց, որ ոստիկանները հարվածել են իրեն ու գցել գետնին, երբ փորձել է միջամտել, որպեսզի երիտասարդներից մեկին բերման չենթարկեն: «Ես ինձ համար անցնում էի, չէի մասնակցում ցույցին: Մի հատ տղա էր, չէր ուզում տանեին իրեն, ուզում էի միջամտել, քացով խփեցին մեջքիս: Հիմա ահավոր վիճակում եմ, չեմ կարողանում խոսել»,- ասաց նա: