
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:
Այս մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Մխիթարյանն արդեն մարզվում է և պետք է, որ առաջխաղացում լինի մոտակա 3-4 օրերին: Տեսնենք, թե հայ կիսապաշտպանի օրգանիզմը ինչպես կընդունի ծանրաբեռնվածությունը»,-ասել է մարզիչը:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղի ժամանակ` ապրիլի 5-ին: