
Երևանի մի շարք առևտրի կենտրոնների առևտրականներ, աշխատակիցներ այս պահին գնում են միանալու «Իմ քայլը» նախաձեռնության մի քանի օր տևող հանրահավաքներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով նաև ամիսներ առաջ կոորդինացնում էր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան։
«Մենք հիմա հավաքվել ենք, լիքը մարդ կա, «Սուրմալու»-ից ու այլ առևտրի կենտրոններից առևտրականներ են հավաքվել, գնում ենք միանանք Նիկոլին։ Մենք ուզում ենք միանանք իրան ու հասնենք փոփոխության։ Մենք պետք է օգնենք էս ժողովրդին դուրս գալու ստեղծված վիճակից։ Եթե փոփոխություն լինի, հարկային դաշտում էլ լիքը փոփոխություններ կլինեն, դաշտը կբարելավվի»,- ասաց Ներսիսյանը։
Ամբողջությամբ՝ 1in.am