Ֆրիդա Կալոն իր լավագույն ընկերուհու ինտիմ լուսանկարներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆրիդա Կալոն իր լավագույն ընկերուհու ինտիմ լուսանկարներում

Նրան անվանում էին կիսաշրջազգեստով Սալվադոր Դալի: Մեքսիկացի գեղանկարչուհին բոլորից տարբերվում էր իր ոճով: Նրա աշխատանքները բացառիկ էին, յուրահատուկ: Ֆրիդա Կալոն ծնվել է Մեխիկոյի արվարձաններից մեկում: Մայրը եղել է ժուժկալ կաթոլիկ: Փոքրիկ Կալոն ավելի մտերիմ է եղել հոր հետ:

6 տարեկանում աղջիկը հիվանդանում է պոլիոմելիտով: Արդյունքում, աջ ոտքը ձախից բարակ է լինում և կարճ… հասակակիցները հաճախ ծաղրել են «փայտե ոտք» մականունով:

Մի քանի տարի անց սարսափելի վթարի ենթարկվելով, անկողնում հայտնված դեռահաս աղջիկը սկսում է նկարել, ստացվում է, տաղանդը նկատում են աղգականները:

Այդ վթարից հետո, բազում կոտրվածքներից հետո, մինչև վերջ չապաքինվելով, Ֆրիդա Կալոն երեխաներ չի կարողացել ունենալ:

Մի անգամ Կալոյին հյուր է գալիս նկարչուհի Լուսյեն Բլոխը: Նա առաջարկում է իր օգնությունը, իբրև ասիստենտ: Այդպես սկիզբ է առնում նրանց ընկերությունը: Ներկայացվող լուսանկարների հեղինակը հենց Լուսյեն Բլոխն է:

videoboom.cc

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը