Միգել Դիաս-Կանելը Ռաուլ Կաստրոյին փոխարինեց Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում
Advertisement 1000 x 90

Միգել Դիաս-Կանելը Ռաուլ Կաստրոյին փոխարինեց Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում

Միգել Դիաս-Կանելն ընտրվել է Կուբայի Պետական խորհրդի նախագահ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարվել է Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) նիստում, որն ապրիլի 19-ին տեղի է ունենում Հավանայի Համագումարների պալատում:

Պետության բարձրագույն պաշտոնում 57-ամյա Միգել Դիաս-Կանելը փոխարինել է 86-ամյա Ռաուլ Կաստրոյին, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2008 թվականից: Նիստի տեքստային հեռարձակումն իրականացնում է Cubadebate ինտերնետ-պորտալը:

Ավելի վաղ Դիաս-Կանելն զբաղեցնում էր Պետխորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնը: Ապրիլի 18-ին խորհրդարանական նստաշրջանի ընթացքում նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել էր այդ պաշտոնում, և կայացել էր պատգամավորների քվեարկությունը:

Դրա արդյունքները հայտարարվել են ապրիլի 19-ին՝ նստաշրջանի երկրորդ օրվա ընթացքում: Կուբայի օրենսդրության համաձայն, Պետխորհրդի ղեկավարն ընտրվում է խորհրդարանի նստաշրջանի ընթացքում:



Նման նյութեր