Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում անցկացվող հանրահավաքներին և վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներին՝ գրելով. «Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ ԽԱՂԱՂ ու ԱՐԴԱՐ։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»։






