Ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման է ենթարկվել 23 հոգի. Նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին. Մարուքյան
Advertisement 1000 x 90

Ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման է ենթարկվել 23 հոգի. Նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին. Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման է ենթարկվել 23 հոգի, որոնցից 11-ը վարչական բերում է իրականացվել, իրենց պահանջներին չենթարկվելու համար:

«Նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, Դավիթ Սանասարյանը և մի շարք այլ ակտիվիստներ: Նրանց հետ  հանդիպել եմ, փաստաբանները հիմա ներսում են: 12 հոգի այս պահին քրեական գործով են անցնում, նրանք վարչական գործով չեն բերման ենթարկվել: Փաստաթղթավորելուց հետո նրանց պետք է հարցաքննեն: Փաստաբանները նշեցին, որ ենթադրաբար նրանց վկայի կարգավիճակ են տալու», – նշել է Մարուքյանը:

Նրա տեղեկություններով Ոստիկանության Մասիվի բաժնում կան բերման ենթարկվածներ ու կոչ արեց գործընկիերներին այցելել այնտեղի ոստիկանական բաժանմունք:

Նշենք, որ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ բաց է թողնվել Ոստիկանության Կենտրոն բաժնից:



Նման նյութեր