
Քիչ առաջ մեր խմբագրություն զանգահարեց Իսպանիայի Հայ ասոցիացիայի նախագահ Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը և ասաց, որ լուրերը, թե «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ 70 մետր երկարությամբ դրոշը ինքն է բերել Հայաստան ոչ թե Իսպանիայի հայ համայնքը:
Նա տեղեկացրեց, որ դրոշն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կարել են ասոցիացիայի անդամները:
Տ. Հակոբյան-Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ այդ դրոշն ինքն է անձամբ այս օրերին բերել Հայաստան՝ այդպիսով Հայ ասոցիացիայի աջակցությունը հայտնելով ցուցարարներին: Նրա խոսքով՝ դրոշը նաև կոնկրետ խորհուրդ ունի. «Երբ նկատեցի, որ ոստիկանների կողմից ուժ է գործադրվում մի խումբ ցուցարարների վրա, որոշեցի գալ Հայաստան՝ իմ աջակցությունը հայտնել նրանց: Ասոցիացիայի անդամներով որոշեցինք, որ ինձ հետ պետք է բերեմ նաև այդ դրոշը, որպեսզի ոստիկանների ու ցուցարարների միջև ոչ թե փշալարեր լինեն, այլ դրոշը»: