
Յուրա Մովսիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սա այն պատկերն է, որը լավագույնս նկարագրում է մեր ազգը: Մարդիկ միացյալ են. կողք-կողքի: Անկախ տարիքից և սեռից: Ոստիկանության աշխատակիցներ՝ դադարեցրեք բռնությունները ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ: Մեր ազգը մի թիմ է եւ մեծ ազգ ունենալու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»: