Սոխն օգտագործվում է ոչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այս բանջարեղենը մեծ քանակով հակաօքսիդանտներ, ինչպես նաև նյութեր է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սոխը բնական հակաբիոտիկ է, որը կօգնի ազատվել վարակից ու բակտերիաներից, որոնք «հարձակում են գործում» շնչուղիների վրա: Սոխն օգնում է նաև ամրացնել իմունիտետը:
Սոխ և մեղր: Մեղրը բնական հակաբիոտիկ է, որը սոխի հետ համադրելու դեպքում կարող եք պայքարել հազի դեմ: Այս երկու բաղադրիչներն էլ հանգստացնում են շնչուղիներն ու նպաստում տոքսինների ու բակտերիաների դուրսբերմանը:
Բաղադրիչներ
- 1 սխտոր
- կես բաժակ մեղր՝ 167 գրամ:
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատեք սոխը, լցրեք ապակե տարայի մեջ:
- Ավելացրեք մեղրը:
- Փակեք տարան, 12 ժամ թողեք մութ, սառը վայրում:
Օգտագործման եղանակը
- Առավոտյան օգտագործեք 1 ճաշի գդալ՝ քաղցած վիճակում, օրվա ընթացքում՝ 2-3 անգամ:
- Խմեք այնքան ժամանակ, մինչև հազն անցնի:
Սոխով ու սխտորով թեյ: Այս միջոցը կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը: Այս բաղադրիչները վիտամիններ, հանքանյութեր են պարունակում, որոնք ամրացնում են իմունային համակարգը և օգնում պայքարել ազատվել միկրոօրգանիզմներից:
Բաղադրիչներ
- կես սոխ
- 1 պճեղ սխտոր
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ:
Պատրաստման եղանակը
- Սոխն ու սխտորը մանրացրեք, լցրեք տարայի մեջ, ավելացրեք ջուրը:
- Եռացրեք, դանդաղեցրեք կրակը: Խառնուրդը կրակին թողեք ևս 2-3 րոպե:
- Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում:
Օգտագործման եղանակը
- Խորհուրդ է տրվում առաջին բաժակը խմել առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ քնելուց առաջ:
- Խմեք այնքան ժամանակ, մինչև ավելի լավ զգաք:
Սոխով, սխտորով ու գազարով կոկտեյլ: Այս կոկտեյլը մի շարք վիտամիններ է պարունակում և այլ սննդարար նյութեր, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը: Արդյունքում՝ օրգանիզմն ավելի հեշտ է պայքարում հիվանդության դեմ:
Բաղադրիչներ
- 1 սոխ
- 1 պճեղ սխտոր
- նեխուր
- 1 միջին գազար
- 3 բաժակ ջուր՝ 750 մլ:
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք սոխն ու սխտորը, մանրացրեք:
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:
Օգտագործման եղանակը: Առաջին բաժակը խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ օրվա ընթացքում, երկրորդը՝ քնելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը