«Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում». Ալեն Սիմոնյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում». Ալեն Սիմոնյան. aravot.am

Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  Արարատ Միրզոյանին ուժայինները բերման էին ենթարկել՝ չնայած պատգամավորական անձեռնմխելիություն ունեին: Դեռ պարզ չէ, թե նրանց ինչ կարգավիճակում են բռնել:

Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց «լիքը մարդու ապօրինաբար բռնի ուժով բռնել են»: Այս պահին հավաքի կազմակերպիչները, առաջնորդողները մեկուսացված են, քանի որ մինչ այդ էլ բերման էին ենթարկել Դավիթ Սանասարյանին: Ազատության մեջ է Երանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս պահին որէ տեղեկություն չունեն Փաշինյանի  «Ելքի» մյուս պատգամավորների կարգավիճակից, չգիտեն անգամ, թե որտեղ են նրանց տարել: Հարցին՝ հնարավո՞ր է հավաքը դուք առաջնորդեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եկեք հասկանանք մոտակա 3 ժամվա մեջ ինչ է լինում, նոր պարզ կլինի:

Նրա խոսքով՝ «Ցուցարարները շատ լավ հասկանում են ինչ անեն, պարոն Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում: Ցուցարարները շատ լավ հասկանում են, որ որիցե բան մարտավարության մեջ չի փոխվել: Մարդիկ պետք է դուրս գան փողոց իրենց կամարտահայտությունը ցուցաբերեն: Առաջնորդողը միշտ եղել է ու կմնա ժողովուրդը: Հիմա ի մի ենք բերում ինչ է կատարվում»:

aravot.am