ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հաճախ է տարբեր օգտատերերից ուշագրավ նամակներ ստանում, որոնք նա երբեմն հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում: Այս գիշեր մարզերում տեղացած ձյունը նոր կատակների առիթ է դարձել: ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Գ. Սուրենյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է տեղադրել.
«Գագիկ ջան, էդ ձմռան վինտիլը փակի (վինտիլի հեղինակային իրավունքը Սպարտակ Ասոյանինն է), թե չէ տես թե արդեն ինչ են գրում.
…..
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Գագիկ Սուրենյանը զիմնի պագռիշկայա ներկրում: Ուրիշ ոչ մի արդարացում չկա մի օրում երկրում ձյուն ու ցուրտ բերելուն»: