«Հուսով եմ առաջինն ու վերջինն է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` անդրադառնալով այն փաստին, որ արհեստական միջամտությամբ փոխել է շրթունքների ձևը: Դերասանուհու խոսքով` մինչ այդ երբեք չի դիմել պլաստիկ կամ այլ միջամտության` արտաքինի մեջ որևէ բան փոխելու նպատակով:
«Շատ էի լսել բժիշկ Սուրեն Աբրահամի մասին: Անընդհատ ուզում էի ինչ-որ մի բան անել, երկար նայում ու չէի հասկանում, ապա մտածեցի, որ կարելի է փոխել շրթունքներիս ձևը` գծագրել և ավելի գեղեցիկ սարքել: Ես պարզապես մի փոքր կլորացրել եմ շուրթերիս չափսը, մեծ փոփոխության չեմ դիմել և շատ գոհ եմ արդյունքից: Բժիշկս էլ ասաց, որ գեղեցիկ շուրթեր ունեմ և այնպես կանի, որ ամեն ինչ լինի շատ բնական և գեղեցիկ»:
Զրույցի ընթացքում Նաիրան ասաց, որ այլևս այլ միջամտության դիմելու ցանկություն չունի.
Այն դիտարկմանը՝ արդյո՞ք իր արտաքինի հետ կապված որևէ բարդույթ ունի, դերասանուհին պատասխանեց. «Եթե նայեք իմ նկարները, կարծում եմ, որ կհասկանաք, որ ինչպես կարող է կինն այս գեղեցիկ արտաքինով բարդույթ ունենալ` այն դեպքում, որ այս ամենն իրեն տրվել ի ծնե` ծնողների և Աստծո կողմից»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: